Ընտրություն, ոչ թե անվերջ տեսականի
Յուրաքանչյուր բրենդ և արտադրանք պետք է ունենա հասկանալի դեր մեր համակարգում։
4PETS · ARMENIA
4PETS-ը հայկական ընկերություն է, որը զբաղվում է կենդանիների համար ապրանքների ներմուծմամբ և դիստրիբյուցիայով ու զարգացնում է մասնագիտական հարթակ։ Մեր նպատակը պարզապես ապրանք վաճառելը չէ․ ուզում ենք, որ ընտրությունը լինի հասկանալի, համեմատելի և հիմնավորված։
Յուրաքանչյուր բրենդ և արտադրանք պետք է ունենա հասկանալի դեր մեր համակարգում։
Համեմատում ենք բաղադրությունը, կալորիականությունը, օրական չափաբաժինը և իրական կերակրման արժեքը։
Եթե արտադրանքը չի համապատասխանում կենդանուն, ավելի ճիշտ է դա ասել, քան համոզել գնել։
Գործընկերները բոլոր բրենդների հետ աշխատում են մեկ 4PETS հարթակում։
4PETS ECOSYSTEM
Կենդանուն պետք չէ «ամենաթանկ» արտադրանքը։ Նրան պետք է համապատասխան արտադրանք։ 4PETS-ը կառուցվում է հենց այդ գաղափարի շուրջ։